21:26 , 14 փետրվար, 2017
Yerkir.am-ը գրում է.33-ամյա կինը փետրվարի 12-ին ծննդաբերել է 4-րդ զավակին՝ բնական ճանապարհով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար, բացատրություններ են վերցվել բուժաշխատողներից, տուժողի ամուսնուց։
Նախնական տվյալներով՝ պտուղը ծնվել է պորտալարը պարանոցի երկու անգամյա փաթաթումով, և անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական միջամտություն։ Կնոջ մոտ սկսվել է արյունահոսություն, բժիշկների կողմից ախտորոշվել է պատճառը և ձեռնարկվել բուժական միջոցառումներ, հրավիրվել են նեղ մասնագետներ, կատարվել վիրահատություն, սակայն հիվանդը մահացել է։
Դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։