21:04 , 13 մարտ, 2013
Մեր խնդիրը չի լուծվում Մինսկի կամ այլ խմբի պարագայում, ո՛չ փուլային, ո՛չ փաթեթային ու ո՛չ մադրիդյան սկզբունքներով։
Մեր խնդիրը լուծվում է շատ պարզ - Արցախում ապրող մարդկանցով։
Արցախում ապրո՞ւմ են հայեր - փաստացի - ապա դա մեզ համար լավ լուծման անհրաժեշտ պայմանն է։
Իսկ Արցախում հայեր չեն ապրում, ես նկատի ունեմ, որ այն իրականում դատարկ է ու շարունակում է դատարկվել, ինչպես եւ Հայաստանը։
Սիոնիստները դեռ շատ վաղուց հասկացել էին։ Որպեսզի իրենք ունենան Իսրայել, իրենց պետք է այնտեղ ապրել։ Ու նրանք գնում, ապրում էին այնտեղ։ Սկզբից հազարներով, հետո տասնյակ ու հարյուր հազարներով։ Իրենք գիտեին, որ կայսրությունները, օրինակ Թուրքիան, ընդմիշտ չեն, ու վաղ թե ուշ իրենք կստեղծեն իրենց պետությունը, ուր իրենց հաստատ ոչ ոք դիսկրիմինացիա չի անի ըստ էթնիկական պատկանելության։
Այդ պատճառով էլ բոլոր խոսակցությունները Արեւմտյան Հայաստանի մասին զուր են։ Այնտեղ հայ չկա։ Ստեղ չկա, ուր մնաց՝ այնտեղ լինի։
Իսկ ներկա իշխանությունները ունակ չեն լուծել Արցախի խնդիրը։ Որովհետև երբ երկրում տիրում են անարդարություն ու կոռուպցիա, այն դատարկվում է եւ թուլանում։ Իսկ եթե այն դատարկվում է, ապա հարցը չի լուծվի, քանի որ այն կորցնում է իր ակտուալությունը։ Ո՞ւմ է պետք պետություն, եթե մեզ դիսկրիմինացիա են անում այդ պետության մեջ ավելի շատ, քան այլ տեղերում։ Ո՞ւմ է պետք պետություն, եթե մարդիկ իրենց ավելի պաշտպանված են զգում այլ պետությունում, քան իրենց իսկ պետությունում։
Չկա հարց, չկա խնդիր, ապա չկա լուծում։
Դատարկ Արցախը «մերը» չէ, որովհետեւ փաստորեն մեզ պետք չէ։ Ինչպես եւ Հայաստանի մնացած մասը։
Իսկ պետք չէ, որովհետեւ մենք փաստացի չունենք ազգային պետություն, ուր մեզ պաշտպանված կզգանք։ Իսկ չունենք, որովհետեւ ունենք վարչակարգ, որը ամեն նոր օր անում է մեզ ավելի կախված արտաքին ուժերից։
ու տենց