19:15 , 14 փետրվար, 2017Եթե դուք գրկախառնության կարիք ունեք այս Վալենտինի տոնին, ապա շտապեք Նյու Յորք: Այնտեղ դուք կհանդիպեք Լուբուտենային՝ ինստագրամյան հայտնության, որն անվճար գրկում է բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:


Ոսկեգույն ռեթրիվերն իր անունը ստացել է ֆրանսիացի հայտնի դիզայներ Քրիստիան Լուբուտենի պատվին: Շունն ամեն օր շուրջ 2 ժամ անց է կացնում նյույորքյան փողոցներում անծանոթների գրկելով:


Այս ամենն սկսվեց դեռևս 2014 թվականին Սուրբ Վալենտինի շրջակայքում, երբ շան տերը բաժանվեց ընկերուհուց և սկսեց ձեռք-ձեռքի բռնել շան հետ:


Շունը, հասկանալով տիրոջ ցավը, մոտենում էր նրան, իր թաթերի մեջ առնում նրա ձեռքերը: Տերը կատակում էր՝ ասելով, որ գոնե մեկը կա, ում ձեռքը նա կարող է բռնել Վալենտինի օրը:


Ֆերնանդես Չավեսը՝ շան տերը, հասկացավ, որ միայն ինքը չէ, որ ունի նմանատիպ գրկախառնության և անկեղծ աջակցության կարիք: Շատերը, ում գրկել է Լուբուտենան, խոստովանում են, որ նա լրիվ փոխել է իրենց օրը, երբ նրանք եղել են տխուր և իրենց խնդիրներում սուզված:

