ՀՅԴ-ն կարող է «պատժել» ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանին


16:46 , 13 մարտ, 2013

ՀՅԴ-ն կարող է «պատժել» ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանին՝ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար։ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Ալվարդ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին իր քվեն տվել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, մինչդեռ կուսակցությունը կոչ էր արել ոչ մի դեպքում ձայն չտալ իշխանության թեկնածուին։ 
ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հարցի առնչությամբ ասել է.
«ՀՅԴ-ն ունի ղեկավար մարմիններ եւ շարքային ընկերներ: Կայացված որոշումները վերաբերում են բոլորին, եթե կան դեպքեր, որտեղ առկա են Ձեր մատնանշվածը եւ առհասարակ... ներկայացված որոշմանը հակառակ ցանկացած գործողություն, բնականաբար, ենթադրում են կանոնագրերով նախատեսված քայլեր եւ միջոցներ»։