12:24 , 14 փետրվար, 2017
Armsport.am-ը գրում է.
Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրի վերջին խաղում «Մարիտիմուն» հյուրընկալվել էր «Ռիու Ավեին». հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ:
Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը «Մարիտիմուի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 85-րդ րոպեին:
Հայ ֆուտբոլիստը խաղի 27-րդ րոպեին դեղին քարտ է ստացել:
Այս ոչ-ոքիից հետո «Մարիտիմուն» 32 միավորով 6-րդ հորիզոնականում է: Ղազարյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 21-ին. մրցակիցը «Նասիոնալն» է: