Աբովյան քաղաքում դի է հայտնաբերվել


05:48 , 14 փետրվար, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Փետրվարի 13-ին, ժամը 17:27-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում դի կա, ոստիկանությունը դեպքի վայրում է. դին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1942 թ. ծնված Գ. Պ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: