Պերուական լեգենդար քաղաքի ծիածանագույն դրոշը շփոթության մեջ է գցում շատերին (լուսանկարներ)


02:58 , 14 փետրվար, 2017

Քչերը գիտեն, որ հնագույն քաղաքակրթություններից մեկի՝ ինկերի նախկին մայրաքաղաք, իսկ այսօր ուղղակի Պերուում գտնվող Կուսկո քաղաքի և ԼԳԲՏ համայնքի դրոշը գրեթե նույնն են: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ ԼԳԲՏ-ինը 6 գույն է, Կուսկոյինը՝ 7:

Շատերը պնդում են, որ ինկերի դրոշը հենց ծիածանագույն է եղել, չնայած որ դա հաստատող պատմական փաստեր չկան: Փոխարենը Կուսկոն պաշարած, այնուհետև ավերած և նորից վերակառուցած կոնկիստադրոներն իրենց հուշերում գրում էին, որ քաղաքի գրավման ժամանակ նրանք 7 գույնից կազմված տարատեսակ սիմվոլներ են նկատել քաղաքը պաշտպանող ինկերի վրա:

    

Այլ հետաքրքիր և ճանաչողական նյութերի կարող եք ծանոթանալ այստեղ