ԱՄՆ-ում Թրամփից դժգոհ ցուցարարները հանել են իրենց տաբատները՝ ի նշան բողոքի (Video)


23:12 , 13 փետրվար, 2017

 Չիկագոյում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից դժգոհ հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել նրան պատկանող հյուրանոցի առջև և ի նշան բողոքի՝ իջեցրել են տաբատները: Այդ բովանադակությամբ տեսանյութ է հրապարակել Ruptly-ը:
 Ցուցարարները պահանջել են Թրամփից հրապարակել իր հարկային զեկույցները: Նրանք ցանկանում են, որ երկրի նախագահի ֆինանսների մասին տեղեկությունները հայտնի լինեն հասարակությանը: Հիշեցնենք, որ Թրամփը հրաժարվել է հրապարակել տեղեկություններ իր վճարած հարկերի վերաբերյալ: