Նոր Զելանդիայում ափ նետված դելֆիններին պայթելու սպառնալիքի պատճառով հերձել են (Photo)


21:30 , 13 փետրվար, 2017

 Նոր Զելանդիայի Բնության պաշտպանության վարչությունը փակել է լողափերի մուտքը, որտեղ ափ են նետվել հարյուրավոր սև դելֆիններ: Ներկա գտնվողներին նախազգուշացրել են քայքայվող մարմինների պայթելու վտանգի մասին, հայտնում է New Zealand Herald-ը:
 Վարչության մամլո քարտուղարի խոսքերով` դրան կարող են հանգեցնել կենդանիների աղիներում կուտակված գազերը:
 Radio New Zealand-ը հայտնում է, որ ափին գտնվող կաթնասունների մարմինները սկսել են հերձել` գազերը բաց թողնելու համար:
 Փետրվարի 11-ին Ֆերուել հրվանդանի շրջանում ավելի քան 200 սև դելֆիններ իրենց ափ են նետել: Մինչ այդ` փետրվարի 10-ին, Գոլդեն ծովածոցի ափերին` հրվանդանից 11 կմ հեռավորության վրա, ափ են նետվել մոտ 400 դելֆին: