Ադրբեջանական ռևանշիզմի մշուշապատ հեռանկարը
20:30 , 13 փետրվար, 2017
Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանում չեն սիրում «ստատուս քվո» արտահայտությունը, չեն սիրում նույնիսկ «ստատուս» բառը՝ առանց քվոյի։ Սա իհարկե Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։
Ադրբեջանի ղեկավարներն անդադար պնդում են, որ «ստատուս քվոն անկայուն ու անընդունելի է», և որևէ փաստաթղթում նմանատիպ ձևակերպման ընդգրկումը անկեղծորեն ուրախացնում է մի ողջ պետության։ Ադրբեջանը «ստատուս քվոյի» դեմ պայքարում է ինչպես դիվանագիտական ճակատում` փորձելով հարցը ակտիվորեն քննարկել միջազգային տարբեր ձևաչափերում, այնպես էլ ռազմաճակատում՝ լարվածության պահպանմամբ, երբեմն էլ իրավիճակի սրմամբ։
Որոշ տեսաբաններ գուցե Ադրբեջանին կանվանեն «ռեվիզիոնիստ պետություն», բայց կա ավելի դիպուկ եզրույթ՝ «ռևանշիզմ», որի ծայրահեղ շովինիստական դրսևորման մեջ հարմարավետորեն կտեղավորվի Ալիևի արտաքին քաղաքական հայեցակարգը։ Սեփական ագրեսիայի արդյունքում տարածքային կորուստներ կրելուց հետո՝ Ադրբեջանը փորձում է ազգայնական զգացումների ծանր շահարկումների, հակահայկականության և քսենոֆոբիայի միջոցով ապահովել հանրային աջակցություն՝ նոր պատերազմի միջոցով կորուստները վերականգնելու արկածախնդիր քաղաքականության համար։ Ղարաբաղյան հարցում ռևանշիզմը նաև լավ հիմք է Ալիևյան կլանին իշխանության պահպանման և ընդդիմադիր ձայները կոպտորեն լռեցնելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: