Ստամբուլի «Մարմարա» համալսարանի դիմաց ազգայնականները հարձակվել են ցույց անող ակադեմիկոսների վրա


17:42 , 13 փետրվար, 2017
Times.am-ը գրում է.
 Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ Ստամբուլի «Մարմարա» համալսարանից 23 ակադեմիկոսի հեռացման առնչությամբ համալսարանի շենքի դիմաց մի խումբ ակադեմիկոսներ և ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը:
 Բողոքի ակցիայի ժամանակ ազգայնականների մի խումբ նրանց վրա սկսել է շշեր նետել և վիրավորական արտահայտություններ անել: Ուշագրավ է, որ ցույցի վայրում գտնվող ոստիկանները որևէ կերպ չեն միջամտել ազգայնականների գործողություններին: