21:15 , 13 փետրվար, 2017Սերը և սիրահարվածությունը հիանալի երևույթներ են, սակայն ինչպես ամեն ինչում, այնպես էլ այս հարցում հարկավոր է չափը չանցնել: BlogNews-ը ձեզ է ներկայացնում ամենատարածված բաները, որ անում են սիրահար զույգերը, որոնք պարզապես նյարդայնացնում են:
Դե իմա՞ստը: Ի՞նչ կարիք կա ամեն պահի իրար այդքան կիպ նստելու ու մոտ գտնվելու:

Ոտքերով, ձեռքերով և անգամ բերանով. այս ամենը չափազանց տգեղ և տհաճ է հասարակության առջև:
Դե լավ էլի, իսկապե՞ս: Գդալով կերակրելը պետք է թողնել երեխաների և ֆիզիկապես անգործունակ մարդկանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ուտելու: Պատահական չէ, որ մենք երկու ձեռք ունենք, և հարկավոր է դրանք նպատակային օգտագործել, օրինակ՝ ինքնուրույն ուտելու համար:
Նրանք հարցնում են ամեն ինչ քո մասին՝ որտեղ ես ապրում, ինչ նախասիրություններ ունես, ինչ հեռուտասերիալ ես դիտում և այլն, միայն թե քեզ հետ զրույցի բռնվեն: Դե հավանաբար միմյանց հետ զրուցելու թեմաներն ուղղակի սպառվել են, և նրանց ուղղակի հարկավոր է մեկի հետ խոսել:
.jpg)
Մանկական/երեխայական ձայներով խոսելը կամ էլ իրար քաղցր-մեղցր անուններով դիմելը պարզապես անտանելի է: Ավելի լավ է այդպես վարվեք, երբ միայն երկուսով եք:
Հավատացեք, ոչ ոքի ձեր անձնական կյանքը չի հետաքրքրում, դե իհարկե, եթե դուք Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը չեք: Առավել ևս նյարդայնացնում է այլոց, սեփական փորձից ելնելով, խորհուրդներ տալը:

Լավ, հասկացանք, դուք հանդիպում եք: Սակայն հավատացեք, բացարձակապես կարիք չկա ձեր ամեն համատեղ վայրկյանը դարձնելու հանրային:
Այո՛, բոլորն էլ ունենում են անհամաձայնություններ, սակայն հարկավոր է դրանք քննարկել առանձին, առանց «հանդիսատեսների»:
.jpg)