Կուսակցական կոնսոլիդացիա Րաֆֆու շուրջ չի լինելու


14:12 , 13 մարտ, 2013

Կուսակցական կոնսոլիդացիա Րաֆֆու շուրջ չի լինելու:
ԲՀԿ-ն երբեք Սերժին դեմ չի գնա, պապան թույլ չի տա: Խոսքը գնում ա էն ամենամեեեծ պապայի մասին, որի, լավագույն դեպքում, միայն «ականջներն են երևում»:
ՀԱԿ-ը չի միանա: Որտև իրանց ղեկավար Լևոնը, էս հիմիկվա ստից Լևոնը չէ, էն իսկակաաան Լևոնը, թույլ չի տա: Ասեմ խի: Նախանձից ու միայն նախանձից: Հա!, մեկ էլ փառամոլությունից:
Դաշնակներն էլ չեն միանա, որտև իրանց պոչը էն «երևացող ականջների» ոտի տակ ա:

Ու հետո, էս սաաաղի վրեն, էս 20 տարվա մեջ Սերժը էնքան կոմպրոմատ ա հավաքել, որ ոչ մեկը ռիսկ չի անի իրան դեմ դուրս գա:
Կասեք՝ «բա խի՞ են բոլորը այցելում Րաֆֆուն», ասում են «մենք ժողովրդի կողքն ենք!»: Պատասխանեմ: Բա ի՞նչ պիտի անեն! Բա ի՞նչ պիտի ասեն! Բա հո չեն ասելու՝ «ժողովուրդ ջան, կներեք, բայց մենք Սերժիկի կողմից ենք»: Տեղում, վարկյանական, բոլորը կդառնան քաղաքական դիակներ: Անգամ ՕԵԿ-ը, էսօրվա օրով, իրան տենց բան չի թույլ տա:
Ընենց որ, Րաֆֆի ջան, եղունգ ունես՝ գլուխդ քորի! Դու ես ու քու ժողովուրդը! Էդ սուտի գալ-գնալների, էդ սուտի պաչպչոցների, ամենակարևորը, դրանց խոսքերի վրա ռասչյոտ չանես: Բացի Նիկոլից: