Տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումը. Լուսանկարներ


14:52 , 13 փետրվար, 2017

Տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումը. ԼուսանկարներAysor.am-ը գրում է.

Երևանում տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Ընթերցելով դաշինքի դրույթները՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դաշինքի նպատակն է ստեղծել նոր որակի իշխանություն՝ պետությունում առկա խնդիրներն ու մարտահրվերները լուծելու համար:

«Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, ՀԿ-ների, քաղաքացիական շարժումների, ՀՀ և ԼՂ ապագայով մտահոգ քաղաքացիների համար», - ընդգծեց նա: