14:22 , 13 փետրվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևը կասկածվում է ապակու գործարանի շինարարության ժամանակ շուրջ 3 միլիոն դոլար շորթելու համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի հակակոռուպցիոն ծառայությանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կուանդիկ Բիշիմբաևը կազմակերպել է հանցավոր սխեմա՝ 1 մլրդ տենգե (շուրջ 3 մլն դոլար) հափշտակելու համար ТОО Orda Glass ընկերության ու դրա կապալառուի միջոցով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին նախարարը ձերբակալվել էր՝ խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով: