Հյուսիսամերիկյան հնդկացիների իմաստություններից


13:50 , 13 մարտ, 2013

Երբ կտրվի վերջին ծառը, երբ թունավորվի վերջին գետը, երբ բռնվի վերջին թռչունը, միայն այդ ժամանակ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել:

Ձգտիր իմաստության, այլ ոչ թե գիտելիքների: Գիտելիքները անցյալն են: Իմաստությունն ապագան է:

Ամերիկացիները տարօրինակ մարդիկ են, նրանք գլխով են մտածում: Իսկ մենք` հնդկացիներս, սրտով ենք մտածում:

Երբ սպիտակ մարդը եկավ, մենք հողեր ունեինք, իսկ նա` Աստվածաշունչ: Հիմա նա ունի մեր ամբողջ հողը, իսկ մենք` միայն Աստվածաշունչ:

Երբ դու ծնվեցիր, դու լաց էիր լինում, իսկ աշխարհը ծիծաղում էր: Ապրիր այնպես, որ մեռնելիս դու ծիծաղես, իսկ աշխարհը լաց լինի:

Թշնամին միշտ չէ, որ թշնամի է, իսկ բարեկամը` բարեկամ:

Եթե դու խոսես բուերի կամ օձերի հետ, նրանք կխոսեն քեզ հետ, և դուք կճանաչեք մեկմեկու: Եթե դու չխոսես նրանց հետ, դու նրանց չես ճանաչի, իսկ այն, ինչը դու չես ճանաչում, քեզ վախեցնում է: Մարդը կործանում է այն, ինչից վախենում է:

Երկրի երեսին ամեն ինչ իր նպատակն ունի, ամեն մի հիվանդություն` իրեն բուժող դեղը, իսկ ամեն մարդ` իր կոչումը:

Հոգին ծիածան չի ունենա, եթե աչքերում արցունք չի եղել:

Լավ ասված խոսքը դիպուկ նետված կացնից լավ է:

Մենք աղքատ ենք, որովհետև մենք ազնիվ ենք:

Հարց տուր քո սրտին և պատասխանը կլսես սրտից:

Մի դատեք մարդուն, քանի դեռ երկու լուսին նրա մոքասիներով չեք քայլել:

Հիշիր, որ մարդը նույնպես կենդանի է, միայն թե խելացի:

Գորտը չի խմում այն լճակը, որում ապրում է:

Որպեսզի լսես ինքդ քեզ, լռակյաց օրեր են պետք:

Ասույթների հեղինակները հնդկացի առաջնորդներ են:

Հայացք դեպի ներս
Հրաչյա Ամիրյան