Սպասենք տեսնենք այս անգամ ինչպիսի զարգացում կստանա ԻՊ-ի առաջնորդի վնասվելու մասին տեղեկությունը


12:02 , 13 փետրվար, 2017
Картинки по запросу սարգիս գրիգորյանԱրաբական լրատվական ռեսուրսները տեղեկություն են տարածում առ այն, որ փետրվարի 9-ին Իրաքի ալ-Կաիմ քաղաքում հանդիպման ժամանակ Իսլամական պետության խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադին իրաքյան օդուժի ավիահարվածից վնասվածք է ստացել:
Ալ-Բաղդադիի ոչնչացման կամ ծանր վնասվելու մասին լուրեր բազմաթիվ անգամ տարածվել են նախկինում, սակայն՝ չեն հաստատվել:
Սպասենք տեսնենք այս անգամ ինչպիսի զարգացում կստանա ԻՊ-ի առաջնորդի վնասվելու մասին տեղեկությունը: