"Լա Լա Լենդ"-ը BAFTA-ի վարկածով տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել


10:05 , 13 փետրվար, 2017

Barometer.am-ը գրում է.

Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի "Լա Լա Լենդ" ֆիլմ-մյուզիքլը Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) կողմից տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել, հայտնում է The Guardian-ը:
Շազելը նաև մրցանակի է արժանացել որպես լավագույն ռեժիսոր։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել "Լա-Լա Լենդի" դերասանուհի Էմմա Ստոունը։ Արձանիկի են արժանացել նաև կոմպոզիտոր Ջասթին Գուրվիթցը և օպերատոր Լինուս Սանդգրենը: