Ստամբուլում ձերբակալվել է Քրդական աշխատավորական կուսակցության 70 անդամ


10:25 , 13 փետրվար, 2017

Ստամբուլում Քրդական բաշխատավորական կուսակցության (PKK) դեմ համաժամանակյա գործողություն է իրականացվել 104 հասցեում: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

Գործողության արդյունքում ձերբակալվել է 70 մարդ: Մի շարք հասցեներից առգրավվել են զենք ու զինամթերք:

Թուրքական իրավապահ մարմինները շարունակում են աշխատանքները ևս 34 կասկածյալի ձերբակալելու նպատակով: