Փետրվարի 12-ի աստղագուշակ


10:26 , 13 փետրվար, 2017

Картинки по запросу օրվա աստղագուշակը

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս հարմարվել հանգամանքներին և օրը հանգիստ ռեժիմով անցկացնել: Նոր նախաձեռնություններն անցանկալի են. այսօր դրանց արդյունքը կարող է զրոյական կամ բավականին ոչ միանշանակ լինել: Ռիսկ կա պատրանքների հետևից ընկնելու, մի քանի հասանելի տարբերակներից ոչ լավագույնն ընտրելու: Հարմար օր է մանր կենցաղային հոգսերի, առողջության մասին հոգ տանելու, տնեցիներին օգնելու համար:

Ցուլ

Ցուլերին օրը կարող է հակել հին սովոր զբաղմունքներին, մոռացված հոբբիին: Օրը հանգիստ կանցնի, եթե շատ բանի չհավակնեք և կարողանաք բավարարվել մանրուքներով: Հարմար օր է ֆիզիկական հանգստի կամ գիտակցության բեռնաթափման համար: Կարելի է հանել դիմակը, հրաժարվել հանգամանքների պարտադրած դերից: Եթե գոհ եք ձեր կյանքում փոփոխություններից և ծարավ եք դրանց շարունակությանը, ստիպված կլինեք համակերպվել կարճատև դադարի հետ:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում այսօրվա վրա մեծ հույսեր դնել: Կարող է նեղանալ շփման շրջանակը, դանդաղել հետաքրքրող գործերի ընթացքը: Բացառված չէ, որ ստիպված լինեք այս օրն անցկացնել տանը, զիջումներ անել մտերիմներին: Տնային իրադրությունը կարող է անհարմար լինել ուրախության, ուսման, հյուրեր ընդունելու համար: Հարկադրված դադարը կարող է բերել անպետք կասկածների, իրենց մասին կարող են հիշեցնել նախկին սովորությունները:

Խեցգետին

Խեցգետիններն այսօր ընկալունակ կլինեն օգտակար տեղեկատվության հանդեպ, սակայն դրա ծավալը կարող է ճնշող կերպով աղքատիկ լինել, իսկ հուսալիությունը՝ կասկածելի: Ճշգրիտ փաստերի և ճիշտ խորհուրդների բացակայության դեպքում ավելի լավ է դադար վերցնել կարևոր գործում, քանզի բնածին ինտուիցիան ոչ բոլոր հարցերում ձեզ կօգնի: Հնարավոր է ամեն ինչ բացասական երանգով ընկալելու հակում: Լավագույն օրը չէ ուղևորությունների, ժամադրությունների համար:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս դադար վերցնել դեպի նպատակը շարժման մեջ, իսկ զբաղմունքի ընտրության հարցում կողմնորոշվել հանգամանքներով: Այսօր մեծ է նրբությունների վրա կենտրոնանալու և ընդհանուր պատկերն աչքաթող անելու վտանգը: Հետաքրքրող մարդկանց պահվածքում կարող են ի հայտ գալ կամ ավելի նկատելի դառնալ փոքրիկ թերությունները, որոնց վրա սովորաբար հակված եք աչք փակել:

Կույս

Կույսերը կարող են բախվել կենցաղային սահմանափակումների, իրավունքների կամ ճշգրիտ տեղեկատվության պակասի հետ: Հնարավոր է թաքուն բարդույթների սրացում, ժամանակավոր օտարացում մտերիմների հետ շփման մեջ, դժգոհություն ձեզանից կամ արտաքին հանգամանքներից: Որոշ Կույսեր կդառնան կասկածամիտ, կարող են մանրուքների պատճառով հեշտությամբ ընկնել դեպրեսիայի մեջ: Լավագույն օրը չէ ծանոթության, ժամադրության համար:

Կշեռք

Այսօր իրենց ներդաշնակ են զգում միայն այն Կշեռքները, որոնք գիտակցաբար ծրագրում են միայնություն հանգստի, բուժման, պրոֆիլակտիկայի, կենցաղային հարցերի լուծման համար: Ակտիվ և եռանդուն Կշեռքներին սպասվում են տարբեր բարդության խոչընդոտներ: Վճռորոշ դեր կարող է խաղալ հիվանդությունը, աննկատ մնացած սխալը, անհրաժեշտ մանրուքների բացակայությունը: Հնարավոր է ուժերի ժամանակավոր անկում:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում արտաքին սրընթաց առաջընթացի հույս ունենալ, սակայն օրը կարող է այլ առումով հետաքրքիր լինել: Այսօր լավ կլինի հետևել, համադրել դետալները: Պարզ բաներում կարող եք օրինաչափություն նկատել, ինչը օգտակար կլինի ծրագրերի շտկման համար: Նախաձեռնող, աշխատասեր Կարիճները կարող են մնալ առանց խթանի և գործունեության դաշտի, տառապել թվացյալ չպահանջվածությունից:

Աղեղնավոր

Աղեղնավորներին չի խանգարի շրջահայացությունը: Լավագույն օրը չէ ինքնասիրության բավարարման համար. ձեր լիազորությունները կարող են ժանակավորապես սահմանափակվել այլ մարդկանց կամ հանգամանքների կողմից: Հնարավոր է ստիպված լինեք հիշել ընտանեկան կամ մասնագիտական պարտքի մասին, վերահսկողության տակ պահել երկու ուղղություն: Միանշանակ որոշում ընդունելուն կխանգարեն կասկածները:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում ամեն ինչում չափավորություն պահպանել: Նույնիսկ մանրուքներում չի խանգարի ապահովագրվածությունը: Դատողություններում կարող են սխալներ թաքնվել: Ավելորդ իդեալականացումը կամ ռոմանտիկացումը կարող են հանգեցնել կուռքերից և հեղինակություններից հիասթափության: Օգտակար կլինի ուշադրություն հատկացնել մանրամասներին, բծախնդրորեն վերլուծել հետաքրքրող ուղղությունները:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում հրաժարվել բարձր տեմպերից, նոր նվաճումներից, ինչ-որ բանում կատարյալ վստահությունից: Օրը ձեր ուշադրությունը հեռավոր հորիզոններից ուղղում է դեպի մանր դետալները, որոնք երբեմն չեք ցանկանում նկատել: Չարժե արհամարհել քողարկված վտանգները, ծրագրերում թերությունները, մինչև վերջ չբուժված հիվանդությունների կամ վնասվածքների հետևանքները: Հարաբերություններում կարող է անհնար դառնալ լիակատար անկեղծությունը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում մեծ պահանջներ դնել շրջապատի առջև: Ե՛վ ձեզ, և՛ մյուսներին ավելի լավ է սխալի իրավունք տալ. դա կբացառի հիասթափությունները և կօգնի ինքնախաբեության չտրվել: Ցանկալի չէ կնքել պայմանագրեր, տալ հաստատուն խոստումներ, ընդունել կասկածելի հրավերներ, ինչ-որ տեղ մեկնել քիչ ծանոթ մարդկանց հետ: Բարդ հարաբերություններում այս օրը կընդգծի վստահության բացակայությունը: