10:00 , 13 փետրվար, 2017Լոս Անջելեսում ընթանում է հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցականաբաշխության արարողությունը, որն այս տարի անցկացվում է 59-րդ անգամ:
Հայտնի է, որ «Տարվա երգ» անվանակարգում մրցանակի է արժանացել բրիտանուհի Ադելի Hello սինգլը, որի հետ մեկտեղ նույն անվանակարգում էին ներկայացված «Formation» (Բեյոնսե), «Love Yourself» (Ջասթին Բիբեր), «7 Years» (Լուկաս Գրեհեմ), «I Took a A Pill in Ibiza» (Մայք Պոզներ) երգերը:

Հայտնի է, որ Ադելին մրցանակը շնորհել է հայտնի երգչուհի Սելին Դիոնը:
Նշենք, որ «Լավագույն փոփ դուետ» անվանակարգում հաղթել են Թայլեր Ջոզեֆն ու Ջոշ Դանը՝ Stressed Out երգի շնորհիվ: Հետաքրքրական է, որ երգիչները մրցանակը ստանալիս բեմ են դուրս եկել գրեթե առանց տաբատների՝ նշելով, որ միշտ էլ երազել են «Գրեմմի» ստանալ նման տեսքով:

Մինչդեռ «Լավագույն նոր կատարող» անվանակարգում հաղթել է Chance the Rapper-ը:
![]()
Ստորև ներկայացնում ենք մյուս անվանակարգերի հաղթողներին՝
«Լավագույն փոփ ալբոմ»՝ «25», Ադել,
«Լավագույն ռոք երգ»՝ «Blackstar», Դևիդ Բոուի,
«Լավագույն ռոք ալբոմ»՝ «Tell Me Im Pretty», Cage The Elephant,
«Լավագույն R&B երգ»՝ « Lake By The Ocean», Maxwell,
«Լավագույն ուրբան ալբոմ»՝« Lemonade», Բեյոնսե։








