Տեղական արտադրությունը զարգացնելու շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ոչ միայն ավելացնելու արտահանման ծավալները և բարձրացնել մրցունակությունը, այլ նաև առաջ են գալիս նոր աշխատատեղեր ստեղծելու նախադրյալները:
ՀՀ-ում գործող տեքստիլի գործարանում բացվում է նոր արտադրամաս: Այն ներդրումների մի մասնիկն է, որը նախատեսված է իրականացնել 2017 թվականին: Նոր արտադրամասը իրենից ենթադրում է նաև աշխատատեղերի ավելացում: Սպասվում է, որ այս տարի տեքստիլի գործարանում կբացվի ևս 350 աշխատատեղ:
Չնայած այն հանգամանքին, որ նոր արտադրամասը դեռևս պաշտոնական բացում չի իրականացնել, այնուամենայնիվ, արդեն իսկ առկա են պատվերներ ռուսական շուկայից, ինչը վկայում է ընկերության արտադրանքի մեծ պահանջարկի մասին: