Լոս Անջելեսում մեկնարկել է «Գրեմմի» 59-րդ մրցանակաբաշխությունը. հայտնի են առաջին հաղթողները


07:20 , 13 փետրվար, 2017

Image resultԲրիտանացի կատարող Ադելը բացել է «Գրեմմի» 59-րդ երաժշտական մրցանակաբաշխությունն իր Hello հիթով։ Լոս Անջելեսից ուղիղ հեռարձակում է իրականացնում CBS հեռուստաալիքը։

Ադելի «25» ալբոմը ճանաչվել է տարվա լավագույն փոփ ալբոմ։ Բացի այդ, Ադելը մրցանակ է ստացել նաև «լավագույն սոլո փոփ կատարման» համար (Hello)։

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Գրեմմի» է նվաճել «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում՝ իր Formation ստեղծագործության տեսահոլովակի համար։

«Գրեմմի» մրցանակները հանձնվում են ամեն տարի, ավելի քան 70 անվանակարգերում։ «Գրեմմին» անվանում են երաժշտական «Օսկար», որը հիմնադրվել է ԱՄՆ ձայնագրող ընկերությունների ասոցացիայի կողմից 1958 թվականի մարտի 14-ին։