04:54 , 13 փետրվար, 2017
Վերջին 5 ամսում հակաահաբեկչական գործողության շրջանակում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող ավելի քան 8000 մարդ, ոչնչացվել են մոտ 700 գրոհայիններ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
«Վերջին 5 ամսում ձերբակալվել են ահաբեկիչների 49 ազդեցիկ պարագլուխներ, ոչնչացվել է 689 գրոհային, կանխվել է 126 ահաբեկչություն»,-Սոյլուի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Նա նշել է, որ ահաբեկչներին մեղսակցելու մեջ կասկածվող 8477 ձերբակալվածներից 2603-ը կալանավորվել են։
Բացի այդ, 79 քաղաքներում կատարվել է ղեկավարության փոփոխում։ Նշվում է, որ նրանք ֆինանսական և լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել ահաբեկիչներին։