19:51 , 12 փետրվար, 2017
Բացի վառ ու գեղեցիկ դիզայնից՝ այս դպրոցը որդեգրել է ուսուցման հատուկ քաղաքականություն: Այստեղ յուրաքանչյուր աշակերտ ունի ուսուցման իր պլանը, որը համաձայնեցվում է նրա, ուսուցիչների և ծնողների կողմից: Երեխաները նաև իրավունք ունեն տարատեսակ առաջարկություններ անելու կրթական համակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Եվս մեկ դրական կողմ. այս դպրոցում դասերն անցկացվում են փոքրիկ խմբերով:

Հենց ամենասկզբից աշակերտները սովորում են այն, ինչը նրանց իսկապես դուր է գալիս: Մասնագիտական ճիշտ կողմնորոշում ստանալու համար աշակերտներին մենթորներ են հատկացվում, որոնք աշխատում են այն ոլորտներում, որոնք հետաքրքրում են աշակերտներին: Սա նշանակում է, որ երեխաները սովորում են միմիայն այն, ինչը նրանց մասնագիտությանը հետագայում իսկապես պետք է գալու: ԱՄՆ-ում կրթական այս ծրագրով են առաջնորդվում շուրջ 55 դպրոցներ:

Այս դպրոցը դասասենյակներ չունի: Հիմնական սենյակը գրասենյակի տեսք ունի, որը բաղկացած է 300 խցիկներից (աշակերտների թվով): Յուրաքանչյուր աշակերտ իր անձնական համակարգիչն ունի, որը օգնում է առաջնորդվել ուսումնական անհատական պլանով: Աշակերտները իրենք իրենց են ամեն ինչ սովորում և միայն հարցերի դեպքում են մոտենում ուսուցիչներին: Դպրոցը գործում է 3-12-րդ դասարանների աշակերտների համար:

Այս հետաքրքիր դպրոցում երեխաներին թույլատրում են այնպիսի բաներ, որոնք ծնողները արգելում են տանը՝ կեղտոտվել, կրակի հետ խաղալ, մասնատել կենցաղային տեխնիկան: Այս մարտավարությունն օգնում է երեխաներին գործնական գիտելիքները զարգացնել:

Ավանդական գրադարանների փոխարեն այս յուրօրինակ դպրոցն ունի տարբեր գործառույթների համար օգտագործվող «ուսումնական միջանցքներ», որտեղ մեդիա ներկայացումներ է հարկավոր անել: Կան նաև անհատական ուսուցման համար նախատեսված տարածքներ: Բացի այդ՝ ողջ դպրոցում Wi-Fi կա: Միջանցքները հարմարեցված են մոդերն ստանդարտներին, որը խթանում է երեխաների՝ սովորելու ցանկության մեծացմանը:

Այս դպրոցում ուսուցիչները աշակերտներին կարող են միայն օգտակար խորհուրդներ տալ, բայց ոչ ստիպել ինչ-որ բան: Չկան տնային առաջադրանքներ կամ խիստ դասացուցակներ: Կախված իրենց տարիքից՝ աշակերտները հաճախում են միայն այն դասերին, որոնցով հետաքրքրված են: Նրանք նաև ազատ են որոշել՝ ինչպես անցկացնել իրենց դպրոցական օրը:

Այս դպրոցի յուրաքանչյուր քառ. մետրը կարծես առանձին մարգագետին լինի: Կառույցի տանիքն ամբողջովին պատված է կանաչով: Փոշոտ դասասենյակներում սովորելը վնասակար է երեխաների առողջության համար, այդ իսկ պատճառով նրանց, ինչքան հնարավոր է, շատ մաքուր օդ է հարկավոր: Տաք եղանակներին դասերը բացօթյա են անցկացվում, հենց մարգագետինների վրա:

Դասերի ընթացքում աշակերտները կարող են նստել, որտեղ որ ցանկանում են և անգամ խոսել ընկերների հետ: Եթե հոգնած են, կարող են պառկել հարմարավետ բազմոցներին: Դասասենյակներում դրական և հանգիստ մթնոլորտ է տիրում: Դպրոցն ունի գրադարան, մարզասրահ, դահլիճ և երիտասարդական ակումբ: