Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


11:45 , 12 փետրվար, 2017

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 12-16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ‵ դադարներով,  սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Փետրվարի 12-16-ը ժամանակ առ ժամանակ‵ դադարներով, սպասվում է թույլ ձյուն: