Ռիհաննան զարդարել է հանրահայտ Harper’s Bazaar ամսագրի շապիկը


00:16 , 12 փետրվար, 2017

 Ամերիկյան երգչուհի և դերասանուհի Ռիհաննան դարձել է հանրահայտ Harper’s Bazaar ամսագրի զարդը: Գեղեցկուհուն լուսանկարել է Մարիանո Վիվանկոն:
 Ռիհաննան ներկայացել է Ամելիա Էրխարտի կերպարում, ով պատմության մեջ մնացել է, որպես առաջին կին օդաչու, որը անցել է Ատլանտյան օվկիանոսը: Այդպիսի սխրանքի համար Ամելիան պարգևատրվել էր Թռիչքային Ձեռքբերումների Խաչով:
 Երգչուին ցույց է տվել, թե ինչ տեսք կարող էր ունենալ լեգենդար օդաչուն մեր օրերում: Ներկայացնում է newsyou.info-ն: