Iraqi Airways ընկերության օդանավը այրվել է
22:54 , 11 փետրվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Ավելի քան 300 ուղեւորներ տարհանվել են Iraqi Airways ավիաընկերության օդանավից, երբ Սաուդյան Արաբիայում՝ Ջիդայից ոչ հեռու գտնվող օդանավակայանում անիվներից մեկն սկսել է այրվել: Այս մասին հայտնում է «France Press»-ը:
365 ուղեւորները տարհանվել են «ռեկորդային ժամանակահատվածում՝ առանց տուժողների»:
Անիվներից մեկը սկսել է այրվել, երբ օդանավը վայրէջք էր կատարում Թագավոր Աբդուլ Ազիզ միջազգային օդանավակայանում: Օդանավի անձնակազմի հրամանատարը ռադիոյով հայտնել է խնդրի մասին, եւ հրշեջներն անհապաղ ուղեւորվել են պատահարի վայր: