Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց. Մխիթարյանը սկսեց իր թիմի 2 գոլային գրոհները (Video)
21:45 , 11 փետրվար, 2017
Armsport.am-ը գրում է.
Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»:
Հանդիպման 32-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Մարսիալը նպաստավոր դիրք է դուրս բերել Մատային, ով մոտ տարածությունից գնդակն ուղարկել է դարպասը: 60-րդ րոպեին դարձյալ Մխիթարյանը սկսած գրոհը գոլային ավարտ ունեցավ. աչքի ընկավ Մարսիալը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: