ՀՀԿ տարածքային ցուցակները պատրաստ են. Էդ.Շարմազանով


19:00 , 11 փետրվար, 2017
Panorama.am-ը գրում է.
 ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ՀՀԿ տարածքային 13 ցուցակները: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ համամասնական ցուցակներին կանդրադառնան երեքշաբթի կամ չորեքշաբթի:
 Նա նշեց, որ  տարածքային ցուցակներում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ,  երիտասարդներ, կանայք, նոր դեմքեր, փորձառու դեմքեր:
 Է. Շարմազանովի խոսքով, տարածքներում ՀՀԿ-ականները մեկը մյուսի դեմ չեն պայքարելու, սկզբունքը լինելու  է հետևյալը. «Մեր թեկնածուները բոլորը պայքարելու են հանուն նրա, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները լինեն օրինակելի, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, հարազատ ՀՀԿ-ն ստանա հնարավորինս շատ ձայներ: Նրանք քարոզելու ենք մեր ամբողջական ցուցակի համար, ապացուցելու են, հանրության դատին ներկայացնելու են, որ յուրաքանչյուր տարածքում մեր ռեյտինգային ցուցակն ամենամրցունակն է, իսկ հանրությունն արդեն ինքը  կորոշի այդ մրցունակ ցուցակից որ թեկնածուին ձայն տա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։