17:58 , 11 փետրվար, 2017
Yerkir.am-ը գրում է.Նա իր էջում տեղադրել է Ռեդմոնդում Facebook-ի գիտահետազոտական լաբորատորիա այցելության լուսանկարները:
«Մենք աշխատում ենք նոր միջոցների վրա, որոնք թույլ են տալիս ձեռքերը մտցնել վիրտուալ իրականություն: Այդ ձեռնոցներով դուք կարող եք նկարել, տպագրել վիրտուալ ստեղնաշարի վրա և անգամ սարդոստայն նետել, ինչպես Սարդ-մարդը», - գրել է Մարկ Ցուկերբերգը:
Նա չի հայտնել վիրտուալ իրականության սարքի տեխնիկական բնութագրերը կամ շուկայում ներկայիս նախատիպի հիման վրա կոմերցիոն արտադրանքի հայտնվելու մոտավոր ժամկետը: