15:36 , 11 փետրվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ուկրաինական արտադրության նոր հրթիռի հաջող փորձարկման մասին, որը նախատեսված է ցամաքային թիրախների խոցման համար, հայտնում է РИА Новости-ն:
«Ուկրօբորոնպրոմը» մշակել է նոր հրթիռային զենք Ուկրաինայի ռազմաօդային ուժերի համար։ 57 մմ տրամաչափի հրթիռները նախատեսված են ցամաքային թիրախների խոցման համար և նախագծված են հարվածային ուղղաթիռների և ինքնաթիռների զինման համար», - գրել է Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում և հրապարակել տեսանյութ նոր սպառազինության փորձարկումներով։
«Միայն կես վայրկյան է պետք՝ 20 հրթիռից կազմված ողջ բլոկն արձակելու համար», - հավելել է նախագահը։