14:06 , 11 փետրվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վենեսուելական կառավարությանն ու ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել Վատիկանում՝ երկխոսությունը վերսկսելու համար։ Այս մասին հայտնել է Բոլիվարական հանրապետության Ազգային ժողովի նախագահ Խուլիոն Բորհեսը, փոխանցում է ТАСС-ը:
Բորհեսը նշել է, որ ընդդիմությունն ասել է, որ չի պատրաստվում Վատիկան գնալ, սակայն չի բացառել, որ հանդիպումը կարող է կայանալ։
Դրա համար երկրի կառավարությունը պետք է ընտրությունների անցկացման հստակ ժամկետներ սահմանի։