ՌԴ-ն կարող է Սնոուդենին որպես «նվեր» փոխանցել Թրամփին


14:59 , 11 փետրվար, 2017

edward_snowden_getty_images_170248179_photo_by_the_guardian_via_getty_imagesjpgAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, թե Ռուսաստանը կարող է հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին որպես «նվեր» փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփին. հաղորդում է Gazeta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` այս տեղեկությունը հաստատել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչը:

Էդվարդ Սնոուդենը, իր հերթին, հայտարարել է, որ նման տեղեկությունները հաստատում է՝ ինքը երբեք չի աշխատել Ռուսաստանի օգտին։

«Անհերքելի վկայություն այն փաստի, որ ես երբեք չեմ համագործակցել Ռուսաստանի հետախուզության հետ։ Ոչ մի երկիր իր հետախույզներին առուծախի առարկա չի դարձնի»,– թվիթերյան իր էջում գրել է Սնոուդենը։