11:45 , 13 մարտ, 2013Երեկ՝ մարտի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Բաբաջանյան փողոցի վրա գործող «Սթար» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը հսկիչ տեսախցիկի միջոցով խանութի ներսում գողություն կատարելու պահին բռնել է մի տղամարդու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տղամարդը նախկինում երկու անգամ դատապարտված, Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ, 38-ամյա Արմեն Ավագյանն է:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: