Թրամփը սկսել է արտաքսել ապօրինի միգրանտներին. թիրախը նաև Լոս Անջելեսն է


12:09 , 11 փետրվար, 2017


ԱՄՆ էմիգրացիոն իշխանություններն ապօրինի միգրանտների դեմ լայնածավալ գործողություններ են սկսել իրականացնել՝ երկրից արտաքսելու նպատակով։ Թրամփը իրականացնում է իր նախընտրական խոստումներից հերթականը՝ ապօրինի ներգաղթյալների դեմ կոշտ պայքարը։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս գործողություններն իրականացվելու են օրինախախտ միգրանտների նկատմամբ, ովքեր ապօրինի գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում։ Արդեն երկու օր է՝ մի քանի նահանգներում գործընթացը սկսվել է։ Այդ նահանգների թվում է Կալիֆոռնիան, մասնավորապես Լոս Անջելեսը։ Շուրջ 110 անձ ձերբակալվել է, որից 40-ը դեպորտացիայի է ենթարկվել Մեքսիկա։ Հայաստանի քաղաքացիների մասին դեռ տեղեկություններ չկան։