Թրամփը խոստանում է ազնիվ համաշխարհային առևտուր


05:40 , 11 փետրվար, 2017

Image resultRIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է ազնիվ համաշխարհային առևտուր և պայքար արհեստական արժեզրկման դեմ, որն օգտագործվում է արտահանումների աջակցման համար, սակայն կարող է հանգեցնել «տարադրամային պատերազմների», երբ տարբեր երկրներ ջանում են արհեստականորեն նվազեցնել իրենց տարադրամների կուրսը:

«Ինչ վերաբերվում է տարադրամի արժեզրկմանը, ես վաղուց եմ բողոքել այդ առումով: Մտածում եմ, ի վերջո ավելի արագ, քան շատերն են մտածում, կլինենք հավասար հնարավորությունների հարթակում»,- ասել է Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
«Դա պետք է ազնիվ լինի, և մենք դա կդրաձնենք ազնիվ»,- ավելացրել է նա: