Կարող եք մեզ չմիանալ, բայց հետո մեծ-մեծ մի բրդեք, թե պահանջը հստակ չէր, քարը սառն էր, քարի վրայի կտորը որակյալ չէր...


11:12 , 13 մարտ, 2013

Արդեն 3-րդ օրն է, ինչ Ազատության ոգու հրապարակում երիտասարդներս նստացույց ենք անում շատ կոնկրետ պահանջով: Բավականին հետաքրքիր են անցնում երեկոները, մի փոքր դժվար է գիշերները, անձրեւի ժամանակ էլ, ոչինչ, թարմանում ենք...

Պահանջը նույնն է` ինչ Րաֆֆունը, որի հետ, կարծում եմ, ընդդիմադիրները համաձայն են, որ ՍԵՐԺԸ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ անի.... Հավանաբար ընդդիմադիրների մի մասը դեռ կմիանա, մի մասն էլ կմնա փափուկ նստարաններից Ֆեյսբուքով Րաֆֆուն «քննադատելու», ծաղրելու իշխանահաճո գործին.....

Նստացույցը չի ենթադրում 24 ժամ գամված մնալ քարին, ինչպես շատերս ենք անում, կարող եք 15 րոպեով միանալ պահանջին, կարող եք չգալ ընդհանրապես, մենք մեր գործը անում ենք, բայց խնդրում եմ՝ ձեզնից ոմանք թող հետո մեծ-մեծ չբրդեն, թե բա պահանջը հստակ չէր, քարը սառն էր, քարի վրայի կտորի որակը չէր համապատասխանում միջազգային ստանդարտներին...

Նստացույցը շարունակվում է. 24-ժամյա ակցիայիս հետեւեց գիշերը տաք անկողնում քնելը, բայց մի պահ վեր թռա, անհաջող երազ էի տեսել, հիշեցի, որ Րաֆֆին հացադուլ է անում անմարդկային պայմաններում, ընկերներս նստած են աստիճաններին, մի մասն էլ Րաֆֆու կողքը հերթապահում է ու ինձ սրիկա զգացի, գնում եմ Ազատության հրապարակ ու շարունակեմ նստացույցս:

Բարեւ, Հայաստան: