«Google Play»-ից կջնջվեն միլիոնավոր հավելվածներ


05:28 , 11 փետրվար, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

«Google»-ը մտադիր է «Google Play» խանութից ջնջել բոլոր հավելվածները, որոնք չեն համապատասխանում օգտատերերի տվյալների պաշտպանության քաղաքականությանը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Next Web»-ին:

Ընկերությունը սկսել է մասսայականորեն նամակներ ուղարկել օգտատերերին, ումից հավելվածները պահանջում են օգտատիրոջ անձնական տեղեկությունները:

«Google»-ը խորհուրդ է տալիս հավելվածները ստեղծողներին իրավունքների ցանկում հավելել տվյալների պաշտպանության օգտագործման մասին նախազգուշացումը կամ էլ իրենց սերվերներին արգելել տեսախցիկներին, բարձրախոսներին կամ կոնտակտներին մուտք ունենալու հարցում անել օգտատերերին:

Ինչպես նշվում է, «Google»-ի պահանջների պատճառով խանութից կանհետանան միլիոնավոր հավելվածներ: