Ճապոնացիները փոշոտումը կվստահեն դրոն-մեղուներին


23:36 , 10 փետրվար, 2017

 Ճապոնացի հետազոտողները ստեղծել են փոքրիկ անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում են ծաղկից ծաղիկ և կատարում բույսերի փոշոտում: Փոշին տեղափոխելու համար դրոնները օգտագործում են կպչուն գել, հայտնում է agroportal.ua-ը:
 Ինչպես գրում է hightech.fm-ը, դեռևս այդ դրոնները ընդունակ չեն բնության մեջ ազատ թռչելու: Նրանց դեռևս անհրաժեշտ է կառավարել: Գիտնականները հույս ունեն, որ հետագայում կկարողանան ծրագրավորել դրոններին` օգտագործելով արհեստական ինտելեկտ և GPS նավիգացիոն համակարգեր: