Մանթաշում ծառից կախված երիտասարդին առաջինը տեսել է եղբայրը. տղայի հեռախոսն անհետացել է
17:48 , 10 փետրվար, 2017
Armtimes.com-ը գրում է.
Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում գիշերը 19-ամյա երիտասարդի են մահացած գտել: Պարզվել է, որ տղան ինքնասպանություն է գործել: Վերջինս 1998 թվականին ծնված Տարոն Գ.-ն է:
Փոքր Մանթաշի համայնքապետ Ժիրայր Հակոբյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին դեպքի վայրը շրջափակված է ոստիկաններով, իրենց դեռ դեպքի մանրամասները հայտնի չեն: Համայնքապետը միաժամանակ փոխանցեց, որ Տարոնը գյուղում աչքի է ընկել որպես համեստ երիտասարդ:
«Պատճառը պարզ չէ, չենք կարողանում ճշտել: Լավ երեխա էր, գիտակ, սովորող: Նորմալ ընտանիքից էր: Մանթաշում բոլորը զարմացած են, թե էդ էրեխեն ինչու՞ նման քայլի դիմեց»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց համայնքապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։