Ոչ թե դու ես քաղաքական թեկնածուի խոստումներից օգտվում, այլ ինքն է քեզանից օգտվում
11:12 , 10 փետրվար, 2017
Կան բաներ, որ մինչև դրանցից օգտվելն ավելի լավն են ու հաճելի, քան օգտվելու ժամանակ ))
Օրինակ՝ սուրճը... Աղացած սուրճի ամանից հոտ ես քաշում, անուշ ու թանձր բույրից ավելի մեծ հաճույք ես ստանում, քան սուրճը եփելուց հետո խմելով:
Սիգարետը... Բաց տուփից հոտ ես քաշում, թութունի անուշ բույրը հաճելի է, բայց հենց վառում ես, դառնում է զզվելի:
Նույնն էլ քաղաքականության մեջ է։
Թեկնածուն կամ քաղաքական ուժը մինչ գործի անցնելը հաճելի է իր գունավոր խոստումներով, բայց հենց անցնում է գործի, հասկանում ես, որ ոչ թե դու ես իր խոստումներից օգտվում, այլ ինքն է քեզանից օգտվում ու դառնում է զզվելի ))