05:59 , 10 փետրվար, 2017
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինը՝ Ասմա Ասադը հանդիպել են ահաբեկիչների գերությունից ազատված կանանց և երեխաների հետ: Այդ մասին հաղորդվում է Սիրիայի նախագահական պալատի Twitter-ի պաշտոնական էջում:
Տասնյակ կանայք և երեխաներ գերեվարվել էին ահաբեկիչների կողմից Լաթակիա շրջանի գյուղերի իրենց սեփական տներից, ասված է հաղորդագրությունում: