Էյֆելյան աշտարակն ահաբեկիչներից կպաշտպանեն ապակե պատով


04:48 , 10 փետրվար, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

Փարիում Էյֆելյան աշտարակը կկառուցապատեն անթափանց ապակով, որը կունենա երկուսուկես մետր բարձրություն՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով ֆրանսիական թերթերից մեկին:

Ինչպես հաղորդվում է, ապակին կտեղադրվի արդեն 2017 թվականի աշնանը: Այն կարժենա 20 միլիոն եվրո:

Էյֆելյան աշտարակի շահագործման միության ղեկավար Բեռնար Հոդիերը պարզաբանել է, որ ապակով գնդակ չի թափանցի:

Կառուցապատումը կընդգրկի Էյֆելյան աշտարակի շուրջ գտնվող այգիների մեծ մասը: