00:16 , 10 փետրվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Մոսկվայում գտնվող «Երևան պլազա» առևտրի կենտրոնի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին:
«Փետրվարի 9-ի երեկոյան Բոլշայա Տուլսկայա փողոցում գտնվող ռեստորանում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալների համաձայն` բռնկման պատճառը օդափոխման տուփում հավաքված յուղի շերտն է եղել: Հրդեհն արդեն մարվել է», - ասվում է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:
Տուժածների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում: