22:41 , 9 փետրվար, 2017
Հռոմը հայտնի էր իր առավել զարգացած կոյուղիներով: Դրա քաղաքներն ունեին հասարակական զուգարաններ և ամբոջական կոյուղու համակարգեր, որոնք դարեր շարունակ շատ քաղաքակրթություններ չեն կարողացել ձեռք բերել: Սակայն կա մի պատճառ, որի հետևանքով ուրիշները չէին էլ ցանկանում օգտագործել հռոմեական կոյուղու համակարգերը:
Հասարակական զուգարանները զզվելի էին: Հնէաբանները պնդում են, որ դրանք, հնարավոր է, երբևէ չեն էլ մաքրվել, քանի որ հայտնաբերվելու ժամանակ լի են եղել մակաբույծներով: Իրականում հռոմեացիները, զուգարան գնալիս, իրենց հետ վերցրել են հատուկ սանրեր, որոնք ստեղծված են եղել մարդու վրայի ոջիլները մաքրելու համար:
Բայց ամենավատը դեռ դա չէ: Յուրաքանչյուր հասարակական զուգարան, որտեղ հազարավոր մարդիկ էին այցելում, ուներ միայն մեկ սպունգ, որն օգտագործում էին բոլորը՝ կարիքները հոգալուց հետո իրենց մաքրելու համար: Եվ պատկերացրեք՝ այդ սպունգը երբևէ չէր լվացվում, և դրանից օգտվում էին բոլորը:

Հին Հռոմում կառավարությունը մարդկանց վճարում էր մեզի համար: Կային մարդիկ, որոնք իրենց ապրուստը վաստակում էին մեզ հավաքելով: Ոմանք դա անում էին հասարակական զուգարաններում, իսկ մնացածն էլ ընկնում էին դռնեդուռ և խնդրում «լցնել» իրենց բերած տակառները:
Իսկ նրանց՝ մեզի օգտագործման եղանակները կապշեցնեն ժամանակակից յուրաքանչյուր մարդու: Որպես օրինակ՝ հռոմեացիները լվանում էին իրենց հագուստը մեզով: Բոլոր աշխատավորները հավաքում էին իրենց հագուստը մի մեծ զամբյուղի մեջ, հերթով միզում էին վրան, այնուհետև աղքատ մեկին ուղարկում էին դրանք լվանալու:
Իսկ ինչպե՞ս էին հռոմեացիները լվանում իրենց ատամները: Հավանաբար արդեն կռահեցիք: Որոշ շրջաններում մարդիկ հավատում էին, որ մեզն ատամները փայլուն սպիտակ է դարձնում: Այս երևույթի վկայություններ կան անգամ մի քանի գրողների աշխատություններում:

Հռոմեական զուգարան այցելելիս մեծ էր հավանականությունը, որ մարդն այնտեղ կմահանար:
Առաջին խնդիրն այն էր, որ կոյուղում բնակվող արարածներն ու զանազան կենդանիները կարող էին վեր թռչել և կծել մարդկանց՝ կարիքները հոգալու ժամանակ: Վատագույն խնդիրն էլ այն էր, որ հաճախակի մեթանի կուտակում էր տեղի ունենում կոյուղում և այն հեշտությամբ պայթում էր մարդկանց տակ:
Զուգարաններն այնքան վտանգավոր էին, որ մարդիկ կարծում էին, թե այնտեղ մտնելիս հրաշքով էին ողջ մնում: Գույություն ուներ նաև Ֆորտունայի՝ բախտի պահապանի և աստվածուհու արձանը, որին ամեն անգամ աղոթում էին մարդիկ՝ զուգարան մտնելուց առաջ:

Հռոմեացի շատ հեղինակներ գրում են, որ մարդիկ հավաքում էին մահացած գլադիատորների արյունը և վաճառում որպես դեղամիջոց: Հռոմեացիները հավատում էին, որ այդ արյունը բուժում է էպիլեպսիան: Եվ պատկերացրեք՝ սա ամենաքաղաքավարի եղանակն էր: Կային նաև մարդիկ, որոնք ուղղակի հանում էին գլադիատորների լյարդերը և ուտում դրանք:
Տարօրինակ է, բայց որոշ հռոմեացի բժիշկներ իրենց աշխատություններում նշում են, որ այս մեթոդն իսկապես գործել է: Նրանք իրենց աչքով են տեսել այնպիսի մարդկանց, որոնք գլադիատորի արյուն խմելով բուժվել են էպիլեպսիայից:

Այն գլադիատորները, որոնք պարտվում էին, էպիլեպսիայի դեմ «դեղամիջոց էին դառնում», իսկ հաղթողները…Հռոմեական ժամանակներում օճառ գտնելը դժվար էր, այդ պատճառով աթլետները մաքրում էին իրենց՝ մարմինը յուղով և մահացած մաշկի բջիջներով ծածկելով:
Գլադիատորների քրտինքն ու մաշկի կտորները լցվում էին շշի մեջ և վաճառվում էին կանանց: Հաճախ դա օգտագործվում էր որպես դեմքի քսուք: Կանայք մեռած մաշկի բջիջները տարածում էին իրենց երեսով մեկ՝ հուսալով, որ դա կօգնի նրանց գեղեցիկ և անկրկնելի երևալ տղամարդկանց աչքերին: