09:18 , 13 մարտ, 2013
«Ռուբեն Թովմասյանը Րաֆֆուն խորհուրդներ տալուց թող միշտ հիշի՝ եթե ինքը իր տեղում լիներ, Րաֆֆու ձայները ՀԿԿ-ին էին լինելու…»,-այսպես ասաց ՀԿԿ-ից մի ծեր կոմունիստ: Եվ իսկապես այդ բառերից հետո ես փորձեցի նորից կարդալ, թե ինչ է ասել Րաֆֆուն Ռուբեն Թովմասյանը, որը սիրով ներկայացնում եմ ձեզ, հարգելի ընթերցող. «Ես այցելեցի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել, որպես հայ, անկախ նրանից, թե նա ամերիկամետ գործիչ է, թե՝ ոչ , ես հետաքրքրվեցի նրա առողջությամբ, հետագա պլաններով, խորհուրդ տվեցի ոչ մի դեպքում արյունահեղություն թույլ չտալ, թեեւ, իհարկե, դրանում մեծ դեր պետք է խաղան նաեւ երկրի իշխանությունները»:
Հարգելի ընթերցող, նախապես ասեմ, որ ես ի սկզբանե չեմ կիսում Րաֆֆու հայացքները, սակայն, երբ մի մարդու, որը վատ, թե լավ պաշտոնական տվյալներով հավաքել է մոտ կես միլիոն ձայն, տրամաբանական չէ, երբ նրան սկսում է խորհուրդներ տալ մի մարդ, որը «վերջնականապես զրոյացրեց» ՀԿԿ-ի վարկանիշը: Եկեք միասին նայենք՝ ովքեր են այսօր կանգնած Րաֆֆու կողքին, արդյո՞ք այն մարդիկ չեն, ովքեր, ըստ տրամաբանության, Կոմունիստական կուսակցության կոնգլոմերատը պետք է լինեին, եթե Ռուբեն Թովմասյանը երջանկահիշատակ Սերգեյ Բադալյանի կամային հատկանիշները ունենար: