Ֆեյսբուքյան քաղաքականությունը


17:43 , 9 փետրվար, 2017

Картинки по запросу facebookՏարիներ շարունակ մենք հետևում ենք ՖԲ-ում այս կամ այն քաղաքական ուժի կողմից ստեղծված հարցումներին: Ո՞վ կլինի հաջորդ նախագահ, ո՞վ կդառնա վարչապետ, ո՞վ կփրկի հայրենիքը և այլն:

Արդյունքները միշտ գոհացուցիչ են՝ հաղթում է ընդդիմությունը ներկայացնող այս կամ այն ուժը, իսկ հարցում ստեղծողը որոշ մարդկանց համար դառնում է հերոս: Հաղթանակի համար գործի են դրվում ֆեյքերն ու տարբեր մեխանիզմներ: Այ ընտրություններից հետո, երբ հաղթում է իշխանությունը, մարդիկ սկսում են բողոքել արդյունքներից .«Բա չեք հիշում՝ ՖԲ-ում ի՞նչ արդյունք էր» կոնտեքստով:

Ցավալին այն է, որ որոշ քաղաքագետներ ու իրենց քաղաքական լուրջ այրեր համարող անհատներն իրենց վերլուծությունները նույնպես կառուցում են ֆեյսբուքյան իրականության հիմքով: Ժամանակին, երբ չկար Ֆեյսբուքը ընդդիմությունն ավելի պրոդուկտիվ էր, հիմա լայքը տեղը լինի, ֆեյքերը՝ շատ: