15:29 , 9 փետրվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Էյֆելյան աշտարակի շուրջը գնդակադիմացկուն ապակուց 2,5 մետր բարձրությամբ պատ կտեղադրվի` անվտանգության նկատառումներով. հայտնում է Parisien թերթը: Պատի շինարարության վրա կծախսվի 20 մլն եվրո:
Փարիզի փոխքաղաքապետ Ժան-Ֆրանսուա Մարտենի խոսքով` բոլոր աշխատանքները համաձայնեցված են ճարտարապետների հետ, որպեսզի պատը հնարավորինս միաձուլվի լանդշաֆտին: