Մոնթեի ցանկությունը


23:38 , 12 մարտ, 2013

Դատելով լուսանկարից` հետևյալ հուշը պետք է ներկայացնենք.
Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։ 
- Էլի խմո՞ւմ եք, – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։ 
- Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։ 
- Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Էս անգամ պետք է խմենք վերջում ազգովի, ես էլ ձեզ հետ միասին: